Կարգապահական գումարտակում պահելու կարգը և պայմանները

Կարգապահական գումարտակում սահմանվում է պատիժը կատարելու և կրելու որոշակի կարգ, որն ապահովում է դատապարտյալի ուղղումը, պարտականությունների ու զինվորական ծառայության պահանջների կատարումը, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, դատապարտյալի նկատմամբ հսկողությունը, զինծառայողի և կարգապահական գումարտակի անձնակազմի անձնական անվտանգությունը: Դատապարտյալը պարտավոր է պահպանել կարգապահական գումարտակի՝ պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ներքին կանոնակարգի պահանջները:

Կարգապահական գումարտակի հրամանատարությունը պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական և մարտական պատրաստականության դասընթացներ:

Դատապարտյալի նկատմամբ, ուղղման հիմնական միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև զինվորական ծառայությամբ պայմանավորված ուղղման այլ միջոցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել