Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը օգոստոսի 15-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Արդարադատության առաջին դասի խորհրդական Բենիամին Սամվելի Հարությունյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործություններրի և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատելով նրան նույն վարչության հատկեպես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից»։