Հրդեհ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին, ժամը 01։03-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ:

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:48-ին, մարվել՝ 03:17-ին: Այրվել են պահեստային հատվածը սնունդով և կախովի պլաստմասսե առաստաղը՝ մոտ 40 քմ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել