Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը օգոստոսի 11-ին հրաման է ստորագրե, որով իր խորհրդականին ազատել է պաշտոնից։ Նշվում է, որ հրամանի հիմք է հանդիսացել Նորայր Շողիկյանի դիմումը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ և 130-րդ հոդվածներով, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ն. Շողիկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Նորայր Հովհաննեսի Շողիկյանին 2025 թվականի օգոստոսի 11-ից ազատել Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնից:
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է հրամանում: