Առանց հարցազրույցի ներկայանալու ծրագրով վիզա ստանալու իրավասության փոփոխություններ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

2025 թվականի սեպտեմբերի 2-ից սկսած ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոններ.

«B-1, B-2 կամ B1/B2 տեսակի (10 տարի վավերականության ժամկետով) նոր վիզայի համար կարող են հայտ ներկայացնել այն դիմորդները, որոնց նախորդ վիզայի գործողության ժամկետը սպառվել է վերջին 12 ամիսների ընթացքում։

Նախորդ վիզան ստանալու պահին դիմորդը եղել է առնվազն 18 տարեկան։
14 տարեկանից ցածր և 79 տարեկանից բարձր դիմորդները պետք է անձամբ ներկայանան հյուպատոսի հետ հարցազրույցին։

Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է մեր կայքում`
https://am.usembassy.gov/nonimmigrant-visas/»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել