Վազգեն Մուրադյանը` նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։

Կենսագրական տվյալները՝

2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում:

2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական:

2024 թվականի նոյեմբերի 7-ից 2025 թվականի օգոստոսի 11-ը եղել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական:

Կրթություն

2022-2024թթ. սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

2016-2022թթ. սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել