Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին։ Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ի պաշտպանություն Եկեղեցու և եկեղեցականաց ներդրած ջանքերի համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել