«Վերջնաժամկետին դեռևս կա գրեթե 2 օր». Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ը օրեր առաջ հայտարարել էր երկու գնման գործընթացների (նախագծային ծառայություններ եւ մալուխ) պատշաճ իրականացման համար անհրաժեշտ գնահարցմանը նախորդող փուլի մեկնարկի մասին՝ շուկայի ուսումնասիրություն իրականացնելու և առավելագույն ներառական մրցակցություն ապահովելու համար։

Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

Այս պահի դրությամբ արդեն ունենք ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից մասնակցայնության հետեւյալ պատկերը՝ նախագծային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներում գնանշմանը մասնակցելու հայտ են ներկայացրել 14 ընկերություն, մալուխների ձեռքբերման գնման ընթացակարգի գնանշման փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 ընկերություն։

Վերջնաժամկետին դեռևս կա գրեթե 2 օր:

Խնդրում եմ բոլոր շահագրգիռ տնտեսվարողներին՝ սահմանված կարգով դիմել ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանմանը՝ նախատեսվող լայնածավալ գնումների և մատակարարումների գործընթացներում ներգրավվելու եւ մրցակցության օբյեկտիվ պայմաններում համագործակցելու համար։

Հ.Գ. Փաստ է, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի այս գործընթացներում ներգրավված են եղել բացառապես 2-3 ընկերություններ՝ խիստ «առանձնահատուկ եւ արտոնյալ» հանգամանքներով պայմանավորված։

Հ.Գ.1. Ո՞վ էր ասում՝ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը. ՓԱՍՏՆ այն է, որ դեռեւս սաղմնային փուլում՝ այն ակնհայտորեն մեծ լիցք է հաղորդել ոլորտի տնտեսական ակտիվությանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել