Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրաման է ստորագրել։
«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով (Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա դիմում է այդ մասին) ինչպես նաև հիմք ընդունելով Գ. Սիմոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
2025 թվականի հուլիսի 23-ից դադարեցնել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հակոբի Սիմոնյանի լիազորությունները և լուծել 2025 թվականի մայիսի 7-ին կնքված N 24 ժամկետային աշխատանքային պայմանագիրը»,-նշված է հրամանի մեջ։