Սյունիքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին 3 ամիսների ընթացքում Քաջարանի պղձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակման նպատակով:
Oրեր առաջ մենք արդեն ահազանգել էինք, որ Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրի տարածքից, առանց համապատասխան թույլատրություններ ունենալու, սկսվել է նոր պոչատարի կառուցումը, որը ըստ տեղեկությունների ունենալու է մոտ 25 կմ երկարություն և միանալու է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող գլխավոր պոչատարին:
Ահազանգը մեր կողմից արդեն փոխանցվել է բնապահպանության նախարարության թեժ գծին, սակայն դիմում ենք նաև «Քրոնիմետ» ընկերությանը՝ այս խնդիրների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու ակնկալիքով:
Նմանատիպ դեպքերը իրականում բազմաթիվ են, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում տիրում է համատարած ամենաթողություն, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի համար ոչ ոք լուրջ պատասխանատվություն չի կրում:
Իսկ հանքարդյունահանվող Սյունիքի իրական պատկերին կարող եք ծանոթանալ՝ դիտելով «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմը. https://www.youtube.com/watch?v=YrrDzuZ9RG4&hd=1
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Հարգանքներով`
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) – Pan-Armenian Environmental Front (PAEF)
Website: https://www.armecofront.net/
YouTube channel: https://www.youtube.com/user/armecofront
Facebook page: https://www.facebook.com/armecofront
Facebook group: https://www.facebook.com/groups/armecofront