Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին՝ ընդգծելով վերջինիս փորձն ու կարողությունները։ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հակոբ Սիմիդյանին՝ կատարած աշխատանքի համար։