Տուգանային հրապարակ է տեղափոխվել 73 ավտոմեքենա

Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 73 ավտոմեքենա: Ոստիկանության կայքի փոխանցմամբ` մեկ վարորդ տրանսպորտային միջոցի ձայնային ազդանշանը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորել էր բարձր ձայնով երթևեկելու համար, 21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 10 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն ` երթևեկության ընթացքում ծխելու համար: 

 

Լուսանկարը` police.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել