Ռոբերտ Քոչարյանի փխրուն հոգին կրկին ալեկոծվել է: Նա նորից ինձ դատի է տվել: Նման գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարդալով իմ գրառումը՝ ՎՈԻՆԻ դեմքի ջղաձգումներն ավելի ու ավելի են ակտիվացել և Հունաստանի ամբողջ հանգիստը տակն ու վրա է եղել:
Միջերկրածովյան արևն այլևս նորմալ չի տաքացնում, ժպտերես հույն մատուցողուհու առավոտյան յասուն Ռոբին չի ուրախացնում, ծովն ալիքոտ է և հարմար չէ սերֆինգի համար, Հայաստանում ում վրա հույս էր դրել, պարզվեց նույն իմպոտենտն են»,-նշել է նա: