Արմեն Ա․-ին մեղադրանք է առաջադրվել անչափահասին հարվածելու համար։
Նշվում է, որ դպրոցում իր անչափահաս որդուն հրելու համար նա ֆիզիկական ներգործություն է կատարել նույն դպրոցի 2-րդ դասարանի աշակերտի նկատմամբ՝ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքի հատվածին՝ ձախ այտին, այնուհետև հետևի կողմից երկու անգամ ոտքով հարվածել է նրա ոտքերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունիսի 24-ին և մակագրվել դատավոր Գագիկ Հարությունյանին։ Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դատական նիստը նշանակված էր այսօր՝ 17։30-ին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: