ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մովսես Խորենացու անվան մեդալներով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`
Թեո Մաարտեն վան ԼԻՆՏԻՆ Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր (Նիդերլանդներ)
Աննա ՍԻՐԻՆՅԱՆԻՆ Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ (Իտալիա)»,-նշված է հրամանագրում։