Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:

Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը համագործակցելով Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ,  նախատեսում է Գորիս քաղաքում իրականացնել «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը՝ մասնավորապես Գորիսում ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ:

Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են, վերը նշված ծրագրի իրականացման նպատակով առանձնացված, համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր 57.76518 հեկտար (7 միավոր) մակերեսով հողամասերը և շինությունները, այդ թվում՝ քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս, 52 հասցեում գտնվող անբարեկարգ մարզադաշտը ապամոնտաժման ենթակա մետաղական, կիսաքանդ 381.8քմ շինություններով, անհատույց սեփականության իրավունքով, նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել