Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունում է որոշումներ` Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետը նորմատիվ որոշումներ է ընդունում միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով ուղղակի իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:
Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ: