Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումները և դրանց կիրառման պայմանները

«Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով, ներքին շուկայի պաշտպանության միջոցառումներ են հանդիսանում ապրանքի ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափի բարձրացումը, ապրանքի ներմուծման վրա սակագնային քվոտայի կիրառումը, ապրանքի ներմուծման վրա քանակական սահմանափակման (քվոտա) կիրառումը և նշված միջոցառումների ցանկացած համակցությամբ կիրառումը:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում այնպիսի աճող ծավալներով (բացարձակ կամ տնտեսության ճյուղի արտադրության ծավալների նկատմամբ հարաբերական առումով) և պայմաններով, որոնք լուրջ վնաս են հասցնում տնտեսության ճյուղին կամ ստեղծում են լուրջ վնասի վտանգ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել