«Արդեն ամեն ինչ որոշված է․ կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ ու կգնամ Քննչական»․ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց

ԱԺ արտահերթ նիստին քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։

Արթուր Սարգսյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ ԱԺ ամբիոնից դուրս մշտապես եղել է քաղաքացիների կողքին, որտեղ էլ, որ նրանք լինեն․ «Ինձ շատերը մինչ օրս դիմում են որպես Սիսիանի քաղաքապետ»։

Նա նշեց՝ մշտապես մղված պայքարի անհաջողությունների համար ամենաշատը ուրախացել են օրվա իշխանությունները։

Արթուր Սարգսյանը ելույթի վերջում հայտարարեց, որ իր համար պարզ է, թե ինչպես է լինելու քվեարկությունը, դրա համար չի մասնակցելու նիստին, որտեղ քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը:

 «Արդեն ամեն ինչ որոշված է, հստակ է, կալանավորման որոշումն էլ կա: Ես այս թանկ ժամանակը որոշել եմ իմ 4 անչափահաս երեխաների և իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա, ինչից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին:

Նախագահող Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «հասկանալի են» հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները, ինչին Սարգսյանը արձագանքեց «նամուս-թասիբ»-ի վերաբերյալ մեկնաբանություններով, որից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել