Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին:
Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` Ելենա Պ.-ն հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: