«Այսպիսի վարույթ հարուցելը դատավորի անկախության վրա ազդելու ռիսկեր է պարունակում»․ դատավոր Մասիս Մելքոնյան

ԲԴԽ-ն այսօր՝ հուլիսի 7-ին, քննարկում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Նշենք, որ միջնորդությունը ներկայացվել է ԴԸԺ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։

Միջնորդության վերաբերյալ դատավոր Մելքոնյանը դիրքորոշում հայտնեց՝ ընդգծելով հետևյալը․ «Ապացույցն անթույլատրելի որոշման իրավաչափությունը, իմ կարծիքով, կարող է և իրավունք ունի գնահատել միայն վերադաս ատյանը, և Էթիկայի հանձնաժողովը չունի նման լիազորություն։ Հանձնաժողովի բերած հիմնավորումները, թե դատավորն իրավունք  չուներ ապացույց անթույլատրելի, չեն բխում օրենքի կարգավորումներից, քանի որ Քրեական դատավարության 335-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ վարույթ իրականացնող դատավորն իրավունքի անթույլատրելի ճանաչել ցանկացած ապացույց, եթե կան բավարար հիմքեր»։

Դատավորի խոսքով՝ վարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ստացել է այն ժամանակ, երբ գործը գտնվում էր հետազոտման ենթակա ապացույցների թույլատրելիության փուլում․ «Զարմանալին այն է, որ մեղադրյալը, նրա փաստաբանը լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, բողոքում են Հանձնաժողովին, որ իրենց իրավունքները խախտվել են, բայց էդ ժամանակ չեն միջնորդում այդ ապացույցն անթույալտրելի ճանաչելու վերաբերյալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել