Գուրգեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 1-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա՝ 2025 թվականի հուլիսի 8-ից»։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանի կենսագրությունը

Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. – Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2007-2009թթ. – ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2009-2012թթ .- ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ
2012-2014թթ. – ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2016-2020թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ .- Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021-2022թթ. – Շիրակի մարզի դատախազ
V-VII.2023թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարոչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ
10.07.2023-26.07.2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել