Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված և շարժական կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են․Ucom

Հարգելի բաժանորդներ, Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված և շարժական կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
Այս մասին հայտարարություն է տարածել Ucom-ը։
«Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Շնորհակալ ենք Ձեր համբերության և ըմբռնման համար»,-նշված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել