Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Կողմ էր 62, դեմ՝ 27 պատգամավոր։ Հիշեցնենք, որ օրինագծով վարչական տույժ է նախատեսվում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում։
Առաջարկվում է տուգանք.
3.000 դրամ՝ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում։
10.000 դրամ՝ չվճարելով օգտվելու դեպքում։
15.000 դրամ՝ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։