Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել են երեք քաղաքացու դի: