ՀԴՄ վիճակահանության նոր ընթացակարգ է մշակվել

Այսօր Կառավարության նիստի ժամանակ սահմանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքը, գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման, տարածքային հարկային տեսչությունների քանակի կրճատման անհրաժեշտությամբ: Որոշմամբ օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը և հստակեցվում գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև:

2013թ. նոյեմբերի 9-ին կայացած ՀԴՄ վիճակահանությունից սկսած կիրառվում է վիճակահանության անցկացման նոր, ժամանակակից սարք, որով անցկացվող վիճակահանության ընթացակարգը խիստ տարբերվում է նախորդից: Ընթացակարգի համապատասխանեցման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին երեք որոշումներում, ակնկալելով հեշտացնել նշված ընթացակարգը, բարձրացնել հանրության վստահությունը տվյալ միջոցառման հանդեպ, ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրությունն իրականացնել 2014թ. հուլիսի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել