Պատահար՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածում. տեսանյութ

Փետրվարի 17-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկատեղի շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Հովհաննես Գ.-ն և հայտնել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում ոմն Հովսեփ դանակով հարվածել է իրեն:

Նույն օրը Հովհաննես Գ.-ն ոստիկաններին հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ի սահմաններում իր ծանոթ Հովսեփը դանակով հարվածել է իր գոտկատեղի աջ հատվածին` պատճառելով վնասվածք:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովսեփը 1993 թ. ծնված Հովսեփ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութը՝ police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել