Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանությունը նոր մանրամասներ Է հաղորդել. «Ժամանակ»

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանությունը նոր մանրամասներ Էր հաղորդել, որի համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ, բժշկական ձեռնոց, արյան հետքեր, դեպքի վայրից քիչ հեռու՝ ատրճանակ։

Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Ոստիկանության Երևանի քննչական վարչության պետ Ա. Այվազյանը հայտնել Էր, որ ուսումնասիրվել Է դեպքի վայրի հարակից տարածքը, ինչի արդյունքում հայտնաբերվել են բազամթիվ տեսահսկող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են։

Ըստ դրանց, որոնք, ի դեպ, հրապարակվել են համացանցում, հունվարի 26-ին, ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Սաֆարյանն ընկերոջ մեքենայով մոտնեցել է իր օֆիսին, որը գտնվում Է Երվանդ Քոչարի փողոցում։ Իսրայելն ու Մովսեսն արդեն հետևում Էին զոհին։ Ենթադրելով, որ Արթուրը շուտով օֆիսից տուն կգա, նրանք Մովսեսի մեքենայով գնում են դիրքավորվելու։ Անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, Սայաթ Նովայի պողոտայով, մտնում Սարյան, ապա Արամի փողոցներ, Մաշտոցի պողոտա ու թեքվում Բուզանդի փողոց, որտեղ Էլ մեքենան կանգ Է առնում։ Իսրայելը մնում Է մեքենայում, իսկ Մովսեսը դուրս Է գալիս ու ոտքով գնում Արամի նրբանցքի 5ա շենքի բակ ու դարանակալում։ Ենթադրածի պես չի լինում, Աթուրը ուշանում Է և միայն կեսգիշերից 5 րոպե անց իր մեքենայով մտնում բակ։ Հնչում են կրակոցներ, ու Մովսեսը հեռանում Է դեպքի վայիից։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել