Օրեր առաջ մահացած 19-ամյա զինծառայողը թոքաբորբով հիվանդացել է բանակում. պնդում են հարազատները. «Ժամանակ»

Մի քանի օր առաջ սուր թոքաբորբից մահացած զինծառայող 19-ամյա Արշակ Զադայանի հարազատների պնդմամբ՝ տղան թոքաբորբով հիվանդացել է բանակում, և ոչ թե արձակուրդում եղած ժամանակ։

Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:

«Բանակում մի քիչ հիվանդացել էր, որոշ չափով բուժել էին, որից հետո օտպուսկ եկավ մի 10 օրով։ Ուղարկել էին, որ մի 10 օր մայրական խնամքի տակ լինի։ Հետո, չեմ ասում, որ լրիվ ապաքին–վեց, բայց լավ էր ու գնաց ծառայության։ Հետո արդեն զորամասում հիվանդությունը կրկնվել էր ու սկսել խորանալ։ Եսիմ, որ ժամանակին բուժում անեին, երևի այդքան չխորանար», – «Ժամանակին» ասել է Արշակի հորեղբոր որդին՝ Կամո Զադայանը։

«Արձակուրդից հետո Արշակը նորից գնացել է հոսպիտալ, 5 օր ստուգվել է, հետազոտվել, և պարզվել է, որ ամեն ինչ նորմալ է։ Ինքը, երբ գնացել էր զորամաս, լիովին ապաքինված էր», – ավելացրեց հորեղբայրը՝ Սևակ Զադայանը։

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տեղեկության, Արշակը հիվանդությունից առաջ արձա-կուրդում է եղել, և երբ վերադարձել է զորամաս, բժիշկները նկատել են, որ հազում է։ Ինչից հետո անմիջապես հոսպիտալացրել են։ Ապա, երբ վիճակը բարդացել է, նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ, հետո՝ փետրվարի 8-ին, «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Իսկ երկու օր անց, երբ Արշակի վիճակն էլ ավելի է վատացել, նրան տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Շարունակությունը կարդացե՛ք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել