Սեյրան Օհանյանի հրամանով զորամասի բուժծառայության պետը ազատվել է աշխատանքից. «Հայկական ժամանակ»

Զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի գործով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ըստ թերթի տեղեկությունների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, խիստ նկատողություն՝ զորամասի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։

Ըստ այդ նույն տեղեկությունների, պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով էլ պաշտոնից ազատվել է զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով, ի դեպ, սույն գործով կալանավորված է և մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու մեջ։

 Հունվարի 20-ին, հիվանդությունից (մենինգիտ) մահացած Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննությունը ևս ավարտվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել