Օրերս կայացած Արդարադատության խորհրդի նիստին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը:
«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԽ նիստն այնքան էլ բնականոն չի անցել: Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատել է ԱԽ-ի և ԱԽ նախագահ Արման Մկրտումյանի գործունեությունը:
Թերթի փոխանցմամբ՝ քննադատության պատճառը, ըստ տեղեկությունների, տարեվերջին ԱԽ կողմից քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումների համապատասխան թեկնածուներ ընտրելու համար անցկացված քննություններն են եղել, որոնք աչքի են ընկել առանձնակի արդարությամբ և թափանցիկությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: