Որքա՞ն գումար է հատուցել ԱՊՊԱ-ն 2013 թվականի ընթացքում

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տյալների՝ 2013 թվականի ընթացքում ԱՊՊԱ համակարգը ընդհանուր առմամբ հատուցել է մոտ 10.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիների համեմատ աճ է գրանցել։

 Տվյալ ցուցանիշը 2011 թվականին եղել է 5.7 մլրդ ՀՀ դրամ և  2012թ.-ին ՝ 9.5 մլրդ ՀՀ դրամ:

2013 թվականին հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը գրեթե կրկնակի աճել է՝ համեմատած 2011 թվականի հետ, իսկ 2012 թվականի համեմատ՝ աճել է մոտ 8000-ով։ 2011 թվականին գրանցված արդյունքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ համակարգի սկզբնական փուլում վարորդները շատ հաճախ չէին դիմում  ապահովագրական ընկերություններին, ինչի հիմնական պատճառ էր հանդիսանում ինչպես համակարգի վերաբերյալ թերահավատությունը, այնպես էլ` իրենց հետագա քայլերի մասին  անտեղյակ լինելը։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի փոխանցմամբ՝ 2012 և 2013 թվականներին արձանագրված ցուցանիշներից կարելի է ենթադրել, որ վարորդների (և/կամ ապահովադիրների) տեղեկացվածության մակարդակը բարձրացել է, և եթե սկզբնական շրջանում նրանք ապահովագրական ընկերություն չէին դիմում, ապա այժմ ապահովագրական ընկերությունները դարձել են վարորդների՝ ՃՏՊ-ի ժամանակ առաջ եկած խնդիրների լուծման հիմնական ճանապարհը։

Այժմ այն վարորդները, որոնք 1 կամ 2 տարի առաջ չէին դիմի ապահովագրական ընկերություններ, սկսել են դիմել և պահանջել ապահովել վնասների փոխհատուցման իրենց հասանելիք իրավունքի իրականացումը։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել