2010թ-ի հունիս ամսին Դմիտրի Մեդվեդևն այցելել էր Կալիֆորնիա, որտեղ հանդիպեց Արնոլդ Շվարցնեգերին, ով այդ ժամանակ Կալիֆորնիայի նահանգապետ էր:
Հանդիպման ավարտին ՌԴ նախագահն ասաց «Տերմինատոր» ֆիլմի հայտնի թևավոր խոսքը՝
«I’ll be back» և ավելացրեց. «Hasta la vista, baby»:
Հետագայում Շվարցնեգերը Twitter-ում նշել է, որ Մեդվեդևի նման քայլն իրեն շատ դուր է եկել:
Խոսելով նախագահի միջազգային հարաբերություններում այցի վերաբեյալ՝ հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը: