Սնանկ ճանաչելը՝ կամավոր սնանկության դիմումի հիման վրա

Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է:

Եթե պարտապանի անվճարունակությունը վիճելի է, ապա դատավորը դիմումը վարույթ ընդունելուց հետո 10-ը օրվա ընթացքում նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը:

Պատշաճ ծանուցված պարտատերերի և պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել