Սելեկցիոն նվաճումն արհեստական ճանապարհով ստացված և գոյություն ունեցող բույսերի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտն է:
Սելեկցիոն նվաճման հեղինակն իրավունք ունի որոշել դրա անվանումը, որը պետք է համապատասխանի «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
Պահպանվող սելեկցիոն նվաճումների արտադրության, վերարտադրության, վաճառքի նպատակով առաջարկության, վաճառքի և վաճառահանման այլ տեսակների դեպքերում սելեկցիոն նվաճումների համար գրանցված անվանումների կիրառումը պարտադիր է: Արտադրված և (կամ) վաճառվող սերմերին, տոհմային նյութին գրանցվածից տարբեր անվանում շնորհել չի թույլատրվում:
Գրանցված սելեկցիոն նվաճման անվանումը դրան չվերաբերող արտադրված և (կամ) վաճառվող սերմերին և տոհմային նյութին շնորհելն արտոնագրի տիրոջ ու սելեկցիոների իրավունքների խախտում է: