Օֆշորային սկանդալի «գլխավոր հերոս» Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանը, որն այս օրերին միայնակ բնակվում է «Պրոմթեյ բանկ»-ի կողմից աճուրդի հանված Բարբյուսի 11 հասցեում, առանձնատնից գրեթե դուրս չի գալիս:
Գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ Էդգարին ապրելու համար անհրաժեշտ սննդով և այլ իրերով ապահովում են նրա մի քանի մտերիմ ընկերները և հարևանությամբ ապրող կանանցից մեկը՝ տիկին Սեդան: 37-ամյա Էդգարն ամիսներ առաջ ընկել է վնասել է ողնաշարը: Իսկ թե որտեղ են Աշոտ Սուքիասյանի կինը՝ Շուշանիկ Դավթյանը, և նրա դուստրը՝ Սվետլանա Սուքիասյանը, հարևանները չգիտեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: