Ո՞վ է Սանտա Կլաուսի հեղինակը

Շատերը, հավանաբար, գիտեն, որ Ձմեռ Պապը (Santa Claus) իր արտաքին տեսքի համար պարտական է Կոկա-կոլա ընկերությանը:

Մասնավորապես, նկարիչ Հեդդոն Սանդբլոմը 1930-ական թվականներին մշակել է Սանտա Կլաուսի կերպարը` Կոկա-կոլայի գովազդի համար:

Ստացվում է, որ Հեդդոն Սանդբոլը համարվում է Սանտա Կլաուսի հեղինակը:

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել