Հրդեհ Կառնուտ գյուղում․ գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:12-ին, մարվել՝ 09:23-ին: Մասամբ այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և լոգասենյակի տանիքի փայտե կառուցատարրերը մոտ (10 քմ)»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել