ՓՊ հայտարարությունը՝ փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու վերաբերյալ

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու  ժամաքանակի և կարգի վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.02.2014թ. 3/6-Լ որոշմամբ 2014 թվականի փետրվարի 6-ից ուժի մեջ է մտել Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու  ժամաքանակը և կարգը:

Տեղեկացնում ենք, որ տարեկան 24 ժամ վերապատրաստում անցնելու հաշվարկը փոխվել է և սահմանվել է հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, ի տարբերություն նախկինում գործող մարտի 1-ից  մինչև մյուս տարվա մարտի 1-ի։

Վերոգրյալը հաշվի առնելով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նոր ծրագրեր կազմելու և դասընթացավարների ընտրությունը կազմակերպելու գործընթացը դեռ չի ավարտվել, ՀՀ փաստաբանների պալատը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, որ՝

–         չեղյալ են հայտարարվում այն վերապատրաստման դասընթացները, որոնք նշանակվել են փետրվարին և դեռ չեն անցկացվել.

–         իրենց ժամաքանակները մինչև 2014թ. մարտ ամիսը լրացնելու անհրաժեշտությունը վերացել է և այն կարող եք լրացնել մինչև 2014թ. դեկտեմբեր ամիսը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել