«Օպել Աստրան» ու «Մերսեդեսները ՄՄ-ին անդամակցելու հետո կթանկանան. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ՝ ավելի քան 1000 ավտոներկրողներ մտահոգված են, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո կարող են զրկվել իրենց աշխատանքից և ապրուստի միջոցից: Այս մասին հայտարարել են Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, փոխնախագահ Միշա Հովհաննիսյանը և ավտոներկրող Արայիկ Բերակչյանը:

«Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ մեր շուկայում 5-5.5 հազար դոլարով վաճառվող «Օպել Աստրան» ու «Մերսեդեսները»  մաքսազերծվում են միջինը 1200 դոլարով: Եթե այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ում գործող կանոնները մտցվեն նաև ՀՀ-ի համար, ապա 1200-ի փոխարեն ստիպված կլինեն վճարել 6-9 հազար դոլար: Արդյունքում մեքենան մեր շուկայում կարժենա 10-15 հազար դոլար»,- գրում է «Ժամանակ»-ը:

Մանրամասները կարդացեք թերթին այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել