ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.
- ծրագրավորում,
- ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
- կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2025 թվականի հուլիսի 5-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416: