Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն-Լորանս Պետելը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում ՝ կից ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Խոզնավար գյուղի վրա։
«Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական այս ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է մարդկանց մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի նրանք փախչեն, և ներխուժի Հայաստան»,- ասված է գրառման մեջ։
Վերջում Պետելը նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին և Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենին՝ նրանց, այսպես ասած, «հուսալի գործընկեր» համարելով Ալիևին:
Tirer sur les civils. #Syunik les Arméniens vivent quotidiennement ces agressions azéries.
L’objectif de #Azerbaijan: instaurer la crainte permanente de mourir pour que les populations fuient et… envahir l’#armenie.Cc @kajakallas @vonderleyen.#Aliyev your “reliable partner” https://t.co/xiwfFo1YJe
— Anne-Laurence Petel (@al_petel) May 30, 2025