Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի վարչական շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են սկսել մետրոպոլիտենի տասնյակից ավելի աշխատակիցներ: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձերից պարտադիր կուտակայինի համար վճարներ չկատարել:
Աշխատակիցների խոսքով` մոտավորապես 50 աշխատակիցներից արդեն պահումներ կատարել է ղեկավարությունը: Նրանք բողոքի ակցիայի ժամանակ նամակ են հանձնել մետրոպոլիտենի ղեկավարությանը և կսպասեն պատասխանի:
Բողոքին են միացել նաև «Դ!եմ ենք» նախաձեռնության անդամները: Նրանք կոչեր են հնչեցրել չհանձնվելու և մինչև վերջ պայքարելու համար:
«Մենք ենք տերը մեր երկրի»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:
Լուսանկարը` hetq.am-ի