Արթուր Այվազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ։ Հայտնում են ՔԿ-ից։
Արթուր Այվազյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 8-ին, Շիրակի մարզի Առափի գյուղում:
Աշխատանքային գործունեություն
- 2018-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
- V-IX.2018թ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի տեղակալ,
- 2015-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
- 2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ,
- 2010-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ,
Կրթություն
- 2007թ. ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
- Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
- Ամուսնացած է, ունի երեք որդի: 2007-2009թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում: