«Երեխաները լացելով գալիս, հաց էին ուզում, հաց չկար»․ Զինա Ավետիսյանը՝ բռնի տեղահանման մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Զինա Ավանեսյանը 2023 թվականին բռնի տեղահանվել է Արցախից։ Առանց արցունքների չի կարողանում պատմել իր հետ կատարվածը թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո։ 

«Երկար տարիներ շատ դժվար աշխատել եմ։ Խանութում էի ասում, որ «բլոկադան» ընկավ ամեն ինչ դատարկվեց։ Երեխաները լացելով գալիս, հաց էին ուզում, հաց չկար։ Ինչքա՜ն վատ բաներ եմ տեսել։ Լուսադեմին, մութ, մեքենա չկար, գնում էինք հացի խանութ, որ հաց բաժանեմ։ Մարդիկ կռվում էին, թե ինչու է քիչ։ Վերջում էլ գնացի, փողը հանձնեցի, ոչ մի բան չվերցրեցի, եկա»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմում է նա։

Ասում է՝ տուն չունի, դա միակ ամենալուրջ խնդիրն է այս պահին․ «3 տեղ եմ տեղափոխվել։ Սկզբում տարան Գյումրի։ Գյումրու օդը չվերցրեցի, ամեն հիվանդություն ունեմ։ Շատ դժվարություններով եմ անցել, ես շատ եմ տանջվել։ Ամեն ձևի խնդիրներ են եղել»,-ասում է տիկին Զինան։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել