Կառավարության մայիսի 29-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անրադարձել է օրերս մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հայտնի հարսանիքին ու դրա վերաբերյալ մարդկանց բացասական արձագանքին․
«Ես զարմացա, մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղա, երբ աղմուկ բարձրացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Էն, որ տարիներով համալիրը քանդվում էր բառից բուն իմաստով, քանդվում, քայքայվում էր, և մենք էսքան միլիարդներ ենք դնում, հլը չենք կարում կանգնացնենք քայքայման պրոցեսը, բա պետք ա տնտեսվարությամբ զբաղվի, բա, ասենք, մարզահամերգային համալիրում ի՞նչ պիտի տեղի ունենա։
Ընդհակառակը, պետք է քաջալերել․ էսօր Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները, դիզայներները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն, չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենաք համալիրին»։