ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի քան հինգուկես տարվա քննությունից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվեց. լուրը հաստատեցին Դատական դեպարտամենտից։

Երևանի քրեական դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քիչ առաջ է հրապարակել Սանասարյանի վերաբերյալ դատավճիռը։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՎԾ ղեկավար […], խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել