Սվետիկ Զալյանը տեղահանվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։
Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասում է՝ խալաթով են դուրս եկել․ «Եկել են, հասել Հադրութ թուրքերը, մեզ ասել են՝ շուտ դուրս եկեք։ Մենք էլ խալաթով, փաստաթղթերի կեսը թողած, կեսը՝ վերցրած թողել, դուրս ենք եկել։ Նոր տներ էինք կառուցել, թողել ենք։ 100 հատ կով ենք թողել։ 40 հատ մեղվի փեթակ ենք թողել»։
Մեր զրուցակիցն ասում է, որ իր տղաներն ու թոռները մասնակցել են պատերազմին։
«44 օրը մինչև պրծելա, մարդ ու կին մահացել էինք։ Հետո թոռնիկս զանգեց՝ բաբո, լաց մի լինի։ Այդքան ունեցվածք ենք թողել, մի կոպեկ չեն հատուցել»,-ասում է տիկին Սվետիկը։
Հիմա ուզում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել, բայց խնդիրներ են առաջացել։
Մանրամասները՝ տեսանյութում։