«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ-ն սկսում է նոր նախագիծ, որը կապված է Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության օրվա հետ։
ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Մարգարյանը տեսաուղերձով ներկայացրել է՝ ինչ նախաձեռնության մասին է խոսքը․ «Կան երեխաներ, որոնք սիրո ու ուշադրության կարիք ունեն, նրանցից ոմանք այն երեխաներն են, որոնք ունեն արյան քաղցկեղ, մենք ուզում ենք, որ նրանք մոռացված ու անտեսված չլինեն։
«Հայը կա»-ն որոշել է անել մի նախաձեռնություն, որի շրջանակներում դուք կարող եք գալ «Ումա» խանութ ու ընտրել մի քանի փոքրիկ նվերներ, հավաքել սիրուն փաթեթ, և մենք ամսի 1-ին այդ փաթեթը կնվիրենք այդ բալիկներին, եթե չունեք հնարավորություն գալու, կարող եք նաև գումար փոխանցել կազմակերպության հաշվեհամարին, և մենք ինքներս կկազմակերպենք այդ ամենը»։
Նախաձեռնության հիմնական նպատակն է համախմբվածություն, սեր և ուշադրություն պարգևել այն փոքրիկներին, որոնք իսկապես ունեն դրա կարիքը։
Այն մարդիկ, կազմակերպությունները, բարերարները, որոնք ցանկանում են միանալ նախաձեռնությանը, մանրամասներին կարող են ծանոթանալ տեսանյութի նկարագրությունում նշված տվյալների միջոցով։