Նախաքննության ժամանակ ոտնահարվել են ամբաստանյալի շահերը. հաղորդում

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ քրեական գործով ամբաստանյալ Է. Հ.-ն դատաքննության ժամանակ հայտնել է, որ նախաքննության ընթացքում ոտնահարվել են իր իրավունքները: Պարզվել է նաև, որ ըստ քրեական գործերի նյութերում առկա փաստաթղթերի՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալի հետ կատարված դատավարական գործողություններն իրականացվել են որպես թարգմանիչ հրավիրված Ի. Պ.-ի մասնակցությամբ, սակայն վերջինս քրեակատարողական հիմնարկ մուտք չի գործել:

Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել